Գլխավոր էջ » 2012 Ապրիլ 5 » Ջոն Տերրիի առողջության մասին
Ջոն Տերրիի առողջության մասին
Լոնդոնի "Չելսիի" պաշտպան Ջոն Տերրին, ով երեկ "Բենֆիկայի" հետ կայացած` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում կրծքավանդակի վնասվածք էր ստացել, այսօր խորացված բուժզզնում է անցել:
Ինչպես տեղեկացնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը, 31-ամյա ֆուտբոլիստի երկու կողերի վրա ճաքեր են հայտնաբերվել եւ հաստատվել է ակումբի բժշկական անձնակազմի նախնական մտահոգությունը: Տերրին ամեն օր կգտնվի բժշիկների անմիջական ուշադրության կենտրոնում եւ հենց նրանք էլ կարող են ասել` կարող է արդյոք ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս գալ ապրիլի 7-ին "Ուիգանի" հետ Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 32-րդ տուրում կայանալիք հանդիպման ժամանակ, թե ոչ:
Հիշեցնենք, որ Ջոն Տերրին Անգլիայի Պրեմիեր-Լիգայի ընթացիկ առաջնությունում անց է կացրել 25 խաղ եւ դարձել 4 գոլի հեղինակ:
Տարածել լուրը`