Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 27 » Ջոն Թերրի. Մոուրինյոն ճիշտ վարվեց՝ վաճառելով Լուիսին եւ Մատային

Ջոն Թերրի. Մոուրինյոն ճիշտ վարվեց՝ վաճառելով Լուիսին եւ Մատային


«Չելսիի» ավագ Ջոն Թերրին գտնում է, որ իր մարզիչը ճիշտ է վարվել՝ ակումբից թողնելով Դավիդ Լուիսին եւ Խուան Մատային: 2014-ի հունվարին Կապույտները Մատային ուղարկեցին «Մանչեսթեր Յունայթեդ», չնայած վերջին 2 մրցաշրջանների արդյունքներով Խուանը ճանաչվել էր թիմի լավագույն խաղացողը: Իսկ անցած ամառ «Չելսին» 50 մլն ֆունտ շահույթ ստացավ Լուիսին ՊՍԺ-ին վաճառելով: Թերրին գտնում է, որ Մոուրինյոն խաղացողներից բաժանվելու ճիշտ պահը որսալու բացառիկ տաղանդ ունի, մինչ նրանց մոտ անկում գրանցվելը:

«Հապա տեսեք համաշխարհային մակարդակի որոշ խաղացողների, որոնք մեզ մոտ են եղել, Խուան Մատայի եւ Դավիդ Լուիսի պես խաղացողների, որոնք հեռացել են ակումբից: Մոուրինյոն ինչ-որ բան տեսնում է, չգիտեմ՝ ինչպես է տեսնում եւ բաց է թողնում այդ մեծն խաղացողներին: Նա նաեւ գիտի, թե խաղացողները երբ են ոտքը հեռացնում «գազի ոտնակից»:

Ջոն Թերրին նաեւ նշեց խաղացողների տրամադրությունը զգալու մարզչի հմտությունը, անհրաժեշտ պահին հանգստացնելով իր սաներին, կամ էլ՝ թույլ չտալով նրանց թուլանալ: «Պատահում է՝ 2-0 կամ 3-0 շահում ես, ուրախ հեռանում ընդմիջման, բայց նա կատաղած է: Սեղաններ են շրջվում, ջրով լի շշեր են թռչում: Մտածում ես. «Ինչի՞ համար»: Բայց հետո դուրս ես գալիս 2-րդ խաղակեսում եւ հանդիպումը շահում 5-0՝ 3-1 կամ 3-2 ճանկռելու փոխարեն:

Նա պարզապես յուրաքանչյուր խաղացողի եւ յուրաքանչյուր խաղի հանդեպ կանխազգացում ունի: Նայում եմ այդ ամենին ու հասկանում, որ ուրիշ ոչ մի մարզիչ, որի հետ աշխատել եմ, այդ տաղանդը չունի»:

football365.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15