Գլխավոր էջ » 2012 Մարտ 21 » Ջո Հարտ. Սիթին վրեժի ծարավ է
Ջո Հարտ. Սիթին վրեժի ծարավ է
«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը հայտարարել է, որ իր թիմը մտադիր է վրեժ լուծել «Չելսիից» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ստեմֆորդ Բրիջում» կրած առաջին պարտության համար:
«Չելսին» առաջին թիմն է, որին հաջողվել է հաղթել «Սիթիին» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Դեկտեմբերյան պարտությունից հետո «քաղաքաբնակներն» այլևս անհաջող ելույթներ չեն ունեցել` գլխավորելով մրցաշարային աղյուսակը
Բայց այժմ իրավիճակը բոլորովին այլ է: Եթե «Սիթին» հանկարծ կրկին զիջի «կապույտներին», ապա կմնա մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում` զիջելով «Մանչեսթեր Յունայթեդին» 4 միավորով: Հարտի խոսքերով` «քաղաքաբնակները» վրեժի ծարավ են:
«Մեկ արդյունքը կարող է փոխել ամեն ինչ: 4 միավորի տարբերությունը որևէ կերպ չի անդրադառնա մեր խաղի վրա: Նրանք առաջին թիմն էին, որ կարողացան հաղթել մեզ ընթացիկ առաջնությունում:
Մենք չենք կարծում, թե այն խաղում նրանք գերազանցեցին մեզ, քանի որ Գաել Կլիշին կարմիր քարտ էր ստացել, իսկ մենք կարող էինք 11 մետրանոց վաստակել... Առաջիկա խաղում ձգտելու ենք միայն հաղթանակի», - Հարտի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Տարածել լուրը`