Գլխավոր էջ » 2015 Ապրիլ 10 » Ժոզե Մոուրինյո. Օր օրի ավելի լավն եմ դառնում
Ժոզե Մոուրինյո. Օր օրի ավելի լավն եմ դառնում
«Չելսիի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, թե՝ տարեց տարի, որպես մարզիչ, ավելի լավն է դառնում: 52 տարեկան Մոուրինյոն աշխարհի ամենահաջողակ ու հեղինակավոր մարզիչներից մեկն է: Ժոզեն չեմպիոնական տիտղոսներ է շահել Անգլիայում, Իսպանիայում, Իտալիայում ու հայրենի Պորտուգալիայում: Ժոզեն գտնում է, որ ամեն մրցաշրջանում ավելի է հղկվում իր վարպետությունը:
«Կարծում եմ՝ ես խնդիր ունեմ. այն պահից, երբ սկսեցի աշխատել, ավելի լավն եմ դառնում: Ես շատ ոլորտներում եմ առաջադիմում. խաղը հասկանալու, հանդիպումների նախապատրաստության, մարզումային պրոցեսների, մեթոդոլոգիայի: Ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում: Բայց մի բան կա, որը չեմ կարող փոխել. երբ շփվում եմ մամուլի հետ՝ երբեք կեղծավորություն չեմ անում:
Գիտեք՝ ֆուտբոլի համար ես այնքան էլ ծեր չեմ: Դեռ 20 տարի կարող եմ մարզել: Բայց ես ինձ «ծեր աղվես» եմ զգում: Ինձ ոչինչ չի վախեցնում, ոչինչ չի անհանգստացնում: Թվում է՝ ինձ համար ոչ մի նոր բան չկա:
Այդ հույզերի վերահսկման առումով շատ դիմացկուն եմ, բայց խորհելու համար ինձ ժամանակ է պետք: Այնպես չէ, որ ինչ-որ մեկի վնասվածքի կամ հաջորդ խաղի մարտավարության համար լուսաբացին քնեմ: Ինձ պետք է խորհդածել, ջանում եմ կանխել խնդիրները»,- ասել է Մոուրինյոն:
Football365.am
Տարածել լուրը`