Գլխավոր էջ » 2015 Մարտ 4 » Ժոզե Մոուրինյո. կնոջս հետ մի բաժակ շամպայն եմ խմել
Ժոզե Մոուրինյո. կնոջս հետ մի բաժակ շամպայն եմ խմել
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչպես է նշել Լիգայի գավաթը: «Այն ամենը, ինչ արեցի՝ տեսաք: Ինչ է եղել դրանից հետո՞: Ավտոբուս, տուն, ընթրիք՝ ընտանիքի հետ: Հա, մեկ էլ կնոջս հետ մի բաժակ շամպայն եմ խմել: Այլեւս՝ ոչինչ, այդպես եմ նշել Լիգայի գավաթի հաղթանակը:
Ինչպես են նշել մրցանակն իմ խաղացողնե՞րը: Կարծում եմ՝ այնպես, ինչպես՝ ես: Հանդերձարանում ինչ-որ անհավանական բան էր կատավում, բայց դրանից հետո բոլորը հանդարտվեցին: Չեմ կարծում, թե նրանք խելագարի պես են տոնել գավաթը, քանի որ հաջորդ օրը՝ մարզման ժամանակ, բոլորը լավ վիճակում էին»,- ասել է Ժոզեն:
football365.am
Տարածել լուրը`