Գլխավոր էջ » 2012 Մարտ 17 » Իվանովիչ. Մենք պետք է մոռանանք ամեն ինչի մասին
Իվանովիչ. Մենք պետք է մոռանանք ամեն ինչի մասին
«Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը կարծում է, որ բոլորը թիմում պետք է մոռանան Անդրե Վիլաշ Բոաշի ղեկավարման ժամանակահատվածի մասին և շարունակեն մտածել առաջընթացի մասին:
«Ներկա պահին մենք փորձում ենք շտկել այն իրավիճակը, որում հայտնվել է մեր թիմը», - սերբ պաշտպանի խոսքերն է մեջբերում fulhamchronicle.co.uk-ը:
Թիմը պետք է համախմբված լինի: Իհարկե, մեզ հաճելի է հիշել մրցաշրջանի որոշ պահերի մասին, բայց մենք պետք է մոռանանք ամեն ինչ», - ասել է Իվանովիչը:
«Ամենակարևորը յուրաքանչյուր խաղին համապատասխան տրամադրվածությամբ մոտենալն է: Մենք հայտնվել ենք այն նույն իրավիճակում, երբ թիմը լքել էր Սկոլարին: «Չելսիի» ֆուտբոլիստները պետք է անեն հնարավորը ստեղծված իրավիճակը կարգավորելու համար:
Տարածել լուրը`