Գլխավոր էջ » 2012 Մայիս 25 » Իվանովիչ. Ամեն ինչ արեցինք,որ Դիդիեն չհեռանա
Իվանովիչ. Ամեն ինչ արեցինք,որ Դիդիեն չհեռանա
Լոնդոնի Չելսիի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը մեկնաբանել է Դրոգբայի ակումբից հեռանալու մասին հայտարարությունը: «Դիդյեն, իրոք, հավաքեց ողջ թիմին և արեց հայտարարություն, որից պարզ հասկանալի էր, որ նա հեռանում է: Մենք փորձեցինք համոզել նրան չհեռանալ, զգում էին, որ նրա համար անչափ դժվար է, սակայն Դիդյեն վճռական էր տրամադրված: Այն հարցին, թե արդյո՞ք որևէ հնարավորություն կա, որ նա չհեռանա թիմից, Դիդյեն պատասխանեց, որ դա ընդամենը 1% է կազմում: Երկար տարիների ընթացքում նա դարձել էր թիմի առաջատարներից մեկը, մենք նրան շատ լավ ենք վերաբերվում և տխուր ենք, որ հեռանում է», – Իվանովիչի խոսքերն է մեջբերում «Իզվեստիա»-ն:
Տարածել լուրը`