Գլխավոր էջ » 2012 Մարտ 7 » Ինտերն բանակցում է Անդրե Վիլաշ-Բոաշի հետ
Ինտերն բանակցում է Անդրե Վիլաշ-Բոաշի հետ
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը` հղում անելով Միլանի "Ինտերի” ճամբարում իր աղբյուրներին, իտալական ակումբի ղեկավարությունն արդեն բանակցություններ է սկսել օրերս Լոնդոնի "Չելսիից” հեռացված Անդրե Վիլաշ-Բոաշի հետ:
Բացառված չէ, որ 34-ամյա պորտուգալացի մասնագետը շուտով կարող է փոխարինել Կլաուդիո Ռանյերին, ում պաշտոնանկությունը նույնպես լիովին իրատեսական է: Աղբյուրը տեղեկացնում է, որ հաջորդ մրցաշրջանում եւս "Ինտերի” գլխավոր մարզչի պաշտոնը պահպանելու համար Ռանյերիին կօգնի միայն Չեմպիոնների լիգայի գավաթը:
Եթե դա տեղի չունենա, ապա Վիլլաշ-Բոաշին առաջարկվելու է 2 տարվա պայմանագիր` տարեկան 3 մլն. եվրո աշխատավարձով:
Տարածել լուրը`