Գլխավոր էջ » 2015 Փետրվար 18 » Իբրահիմովիչ. Գուցե մենք շատ հարգանքով էինք վերաբերվում մրցակցին
Իբրահիմովիչ. Գուցե մենք շատ հարգանքով էինք վերաբերվում մրցակցին
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Չելսիի» հետ խաղից հետո (1:1) հայտարարել է, որ այս մրցաշարում հեշտ հանդիպումներ չեն լինում:
-Չեմպիոնների լիգայում երբեք հեշտ հանդիպումներ չեն լինում: Այս խաղում մենք բավականաչափ լավ հնարավորություններ ունեինք, իսկ «Չելսին» իրացրեց իր միակ պահը: Տիբո Կուրտուան ոչ թե լավ խաղաց, այլ շատ լավ խաղաց: Գուցե մենք շատ հարգանքով էինք վերաբերվում մրցակցին: Ամեն դեպքում, դիմակայության ելքը դեռ վճռված չէ,-Իբրահիմովիչի խոսքը մեջբերված է «RMC Sport»-ից:
Հավելենք, որ «Չելսի»-«Պարի Սեն Ժերմեն»պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 11-ին:
sport.times.am
Տարածել լուրը`