Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 30 » Ի պատասխան տուգանքի Մոուրինյոն հրաժարվել է մամլո ասուլիս տալ

Ի պատասխան տուգանքի Մոուրինյոն հրաժարվել է մամլո ասուլիս տալ


Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չեղյալ է համարել Անգլիայի առաջնության 22-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից առաջ կայանալիք մամուլի ասուլիսը: Այն կայանալու էր այսօր` հունավրի 30-ին:

Լոնդոնցիների կողմից պաշտոնական որևէ բացատրություն չի տրվել: Պորտուգալացի մասնագետն այդ կերպ արտահայտում է իր վրդովմունքը` Անգլիայի ֆուտբոլի միության կողմից սահմանած տուգանքի համար: Մոուրինյոն տուգանվել էր 25.000 ֆունտով:

Մոուրինյոն պարբերաբար դժգոհություն է հայտնում իր թիմի խաղերի մրցավարների աշխատանքից: Վերջին միջադեպը կապված է եղել Դիեգո Կոստայի 3-խաղյա որակազրկման հետ:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15