Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 2 » Հուսով եմ` լավ կանցկացնենք մրցաշրջանի վերջնամասը. Դրոգբա

Հուսով եմ` լավ կանցկացնենք մրցաշրջանի վերջնամասը. Դրոգբա


Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիդիե Դրոգբան իր կարծիքն է հայտնել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպման մասին:

«Ուեմբլի»-ում կայացած հանդիպումն ավարտվել է «արիստոկրատներ»-ի` 2:0 հաշվով հաղթանակով: Դրոգբան խաղադաշտ է դուրս եկել 93-րդ րոպեին:

«Կարևորն այն է, որ մենք նվաճեցինք տիտղոսը: Մեկ քայլ առաջ կատարեցինք: Դարձյալ վստահություն ձեռք բերեցինք: Հուսով եմ` լավ կանցկացնենք նաև մրցաշրջանի վերջնամասը»,- BBC-ն մեջբերում է Դրոգբայի խոսքերը:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15