Գլխավոր էջ » 2012 Սեպտեմբեր 12 » Հոջսոնը գովաբանել է Բերտրանին և Սթարիջին
Հոջսոնը գովաբանել է Բերտրանին և Սթարիջին
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը խաղի ավարտից հետո գովաբանել է Լոնդոնի «Չելսիի» երկու ֆուտբոլիստներին:
«Ուկրաինայի դեմ խաղից առաջ մենք կարևոր ֆուտբոլիստներ կորցրինք: Ես ուրախ եմ, որ այն փոխարինումները, որոնք արեցի Ուկրաինայի դեմ խաղում, արդարացրեցին իրենց:
Երբ մենք պարտվում էինք Ուկրաինայի հավաքականին, ես երեք երիտասարդ ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս բերեցի, ովքեր արդարացրին իմ սպասելիքները: Այդ նրանք են Անգլիայի հավաքականի ապագան:»
Տարածել լուրը`