Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 7 » Հոջսոնը գոհ է Սթարիջից և Բերտրանից

Հոջսոնը գոհ է Սթարիջից և Բերտրանից


Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հույս ունի, որ Լոնդոնի «Չելսիի» երիտասարդ ֆուտբոլիստներ Դանիել Սթարիջը և Ռայան Բերտրանը կկարողանան մասնակցել Իտալիայի հավաքականի դեմ ընկերական խաղիին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հոջսոնը գոհ է մնացել Սթարիջից՝ նրա խփած երկու գնդակների շնորհիվ և Բերտրանից՝ քանի որ նա շատ լավ և անթերի կատարում էր իր պարտականությունները:

Բացի այդ Հոջսոնն ասել է, որ նրանք մեծ շաներ ունեն մասնակցելու օգոստոսի 15-ն կայանալիք Իտալիայի հավաքականի դեմ խաղին: Ռոյը ներկա կգտնվի «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» դիմակայությանը՝ «Վիլլա Պառկում», տեսնելու երիտասարդների խաղը:

«Իտալիայի դեմ խաղին կխաղան նրանք, ովքեր չեն մասնակցել ԵՎՐՈ-ին»-ավելացրել է Հոջսոնը: 

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15