Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 3 » Հարցազրույց հանգստյան օրերին․ Դիդիե Դրոգբա

Հարցազրույց հանգստյան օրերին․ Դիդիե Դրոգբա


Այս հանգստյան օրերին «Չելսիի» պաշտոնական կայքը հարցազրույց է վերցրել Դիդիե Դրոգբայից։

Կիրակի «Չելսին» սկսում է իր հանդիպումները Անգլիայի գավաթում,և Դիդիե Դրոգբան՝ Անգլիայի գավաթի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկը, խոսել է այն մասին,թե ինչու է այդ մրցաշարը այդքան առանձնահատուկ ու կարևոր։ 

Դիդիեի աչքերը փայլում են․ Անգլիայի գավաթը վերադառնում է։

Երբ նա վերջին անգամ մասնակցում էր այդ մրցաշարին(2,5 տարի առաջ),նա եզրափակչում խփեց վճռորոշ գոլը Ուեմբլիում։ Այդ ժամանակ Դրոգբան հաղթեց «Լիվերպուլին»,բայց մերսիսայդցիները առաջինը չէին,որ զգացին կոտ դ'իվուարցու կախարդանքը եզրափակչում։ Կարող եք հարցնել «Մանչեսթեր Յունայթեդին»,«Էվերտոնին» կամ «Պորտսմութին»։

«Նույնիսկ երբ ես Ֆրանսիայում էի, Անգլիայի գավաթը շատ կարևոր էր ինձ համար։ Բոլորս նայում էինք այս մրցաշարի եզրափակիչը,ասես դա մրցաշրջանի վերջին հանդիպումն էր։ Ես հետևում էի ֆուտբոլիստներին,ում երկրպագուն ես հանդիսանում եմ մինչև հիմա,ինչպիսիք են օրինակ՝ Անելկան,Կանտոնան։

Անգլիայում սա շատ կարևոր մրցաշար է։ Եզրափակչում դու կարող ես հանդիպել ակումբի` ցածր դիվիզիոնից, կամ մի ակումբի,որը պայքարում է առաջնությունում գոյատևելու համար։ Մթնոլորտը այստեղ առանձնահատուկ է։ Երկրպագուները ճանապարհորդում են ակումբի հետ։

Երբ ես մտածում եմ Անգլիայի գավաթի եզրափակչի մասին, ես պատկերացնում եմ,թե ինչպես են դեռ հին Ուեմբլիում եզրափակչում գոլի հեղինակ դառնում Դի Մատեոն,Կանտոնան,Անելկան։ Ես հնարավորություն չեմ ունեցել այնտեղ գոլ խփելու,քանի որ կառուցվել է նորը։ Ես պատիվ եմ ունեցել մասնակցելու նոր մարզադաշտի պատմությունը կերտելուն»,-ասում է նա։

Դրոգբան նկատի ունի ավելացված րոպեներին խփած իր գոլը նոր Ուեմբլիում կայացած առաջին եզրափակչում։ Այդ ժամանակ թիրախը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդը»,և նորից գոլը հաղթական էր։

2007թ․-ի այդ հաջողությունը դարձավ մեկը չորսից,երբ մենք հաղթել ենք աշխարհի ամենահին մրցաշարերից մեկում,այն ժամանակաշրջանում,երբ Դրոգբան տեղափոխվեց Սթեմֆորդ Բրիջ տաս ու կես տարի առաջ։ Նա բոլորից լավ գիտի,թե ինչ դժվարություններ պետք է հաղթահարել այս մրցաշարում։ Մրցաշարը չի սկսվում եզրափակչից․ մինչ այդ դու պետք է 5 փուլ հաղթահարես։ 

«Մենք միշտ տրամադրված ենք Ուեմբլի հասնելու։ Հաղթում ես այս փուլը և անցնում մյուսը։

Եթե պետք է լրացուցիչ հանդիպում անցկացնել,անցկացնում ես,բայց ամենակարևորը Ուեմբլի հասնելն է։ Դա հրաշալի մարզադաշտ է,և Անգլիայի գավաթը լավն է միայն այն ժամանակ,երբ հաղթում ես։

Միայն հասնելով եզրափակիչ՝ հասկանում ես,որ կա հնարավորություն այդ տիտղոսը հաղթելու։ Երբ դուրս ես գալիս խաղադաշտ և տեսնում ես գավաթը,ամեն ինչ փոխվում է։ 

Մենք միշտ խաղում ենք հաղթելու համար։ Ինչքան շատ ես հաղթում այս մրցաշարում,այնքան ավելի ես կապվում նրա հետ։ Մենք վերջին անգամ այս գավաթը հաղթել ենք 2,5 տարի առաջ,լավ կլիներ նորից հասնել Ուեմբլի և հաղթել այն,բայց առջևում դեռ երկար ճանապարհ կա»,-ասել է նա։

Մեր հանդիպումները Անգլիայի գավաթում սկսվում են միայն վաղը,բայց մենք արդեն մասնակցում ենք Լիգայի գավաթին։ Ամսվա վերջին մենք հանդիպելու ենք «Լիվերպուլի» հետ կիսաեզրափակչում։ Հաղթողը գնում է Ուեմբլի՝ մասնակցելու եզրափակչին։

Դրոգբան հույս ունի,որ կապույտները կնվաճեն այդ տիտղոսը։ Նա նաև կարծում է,որ ավելի փորձառու ֆուտբոլիստների տիտղոսները և փորձը ոչինչ չեն կարող անել առանց երիտասարդ ֆուտբոլիստների տաղանդի,ովքեր ունեն ավելի քիչ տիտղոսներ,բայց շատ մեծ նշանակություն ունեն թիմի համար։

«Մենք պետք է դա անենք միասին։ Մենք ուզում ենք նշանակալից հաջողությունների հասնել։ Մենք լավ ենք խաղում այս մրցաշրջանում։ Հուսով եմ՝ վերջում մենք կկարողանանք ասել,որ միասին հաղթեցինք այս գավաթը,նվաճեցինք մյուսը և մյուսը։

Եվ այո ես շատ եմ ցանկանում նվաճել Անգլիայի գավաթը։ Ես ցանկանում եմ հաղթել այն ակումբի և երկրպագուների համար։ Ես գիտեմ,թե ինչ են զգում երկրպագուները,երբ մենք խաղում ենք եզրափակչում։ Մենք նույնն ենք զգում։ Հիանալի կլինի նորից հասնել Ուեմբլի և կերտել պատմություն»,-ասել է Դրոգբան։

Armchelsea.com


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15