Գլխավոր էջ » 2012 Ապրիլ 16 » Հանդիպումը կսպասարկի ֆելիքս Բրիխը
Հանդիպումը կսպասարկի ֆելիքս Բրիխը
ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է այն մրցավարական բրիգադի կազմը, որին վստահվել է Չեմպիոնների լիգայի` «Չելսի»-«Բարսելոնա» կիսաեզրափակիչ հանդիպումը:
Խաղը կսպասարկեն գերմանացի մրցավարները` ի դեմս Ֆելիքս Բրիխի: Նրան կօգնեն Մայկ Պիկելը Մարկ Բորշը, դարպասների ետևում կաշխատեն Ֆլորիան Մայերը, Դենիզ Այտեկինը, իսկ չորրորդ մրցավարը կլինի Մանուել Գրեֆեն:
Այս մրցաշրջանում Բրիխն սպասարկել է Չեմպիոնների լիգայի 5 հանդիպում: Վերջին անգամ նա դատել է քառորդ եզրափակիչի` ԱՊՕԷԼ-«Ռեալ» հանդիպումը:
Տարածել լուրը`