Գլխավոր էջ » 2012 Օգոստոս 11 » Ֆերնանդո Տորրեսի բացաիկ հարցազրույցը՝ տված Չելսի TV-ին (մաս 1)
Ֆերնանդո Տորրեսի բացաիկ հարցազրույցը՝ տված Չելսի TV-ին (մաս 1)
Չելսի TV- Այս տարի Չեմպիոնների լիգայում մենք պարտվեցինք Նապոլիին, բայց մեր դաշտում հաղթեցինք նրանց: Բարսան Սթեմֆորդ Բրիջում չկարողացավ գոլ խպել, բայց նրանք դա արեցին իրենց դաշտում: Ամեն ինչ վատ էր ընթանում մեզ համար, բայց Ռամիրեսի գոլը փոխեց ամեն ինչ: Իսկ քո գոլը վերջնականապես թաղեց Բարսայի հույսերը:
Տորրես - Այո: Հիշում եմ, երբ Նապոլիի հետ խաղի ժամանակ Քոուլը մեզ փրկեց 4-1 հաշվից: Սթեմֆորդ Բրիջում մենք հաղթեցինք նրանց: Հաջորդ մրցակիցը Բենֆիկան էր: Նրանց դեմ մենք երկու հիանալի խաղ ցուցադրեցինք: Իսկ Բարսայի դեմ խաղից առաջ շատերն էին վստահ Բարսելոնայի հաղթանակի վրա: Հիշում եմ այն պահը, երբ Ինիեստան վերջին պահին գոլ խփեց Սթեմֆորդ Բրիջում: Սա վերջին հնարավորությունն էր Չելսիի այդ սերնդի համար`հաղթելու Չեմպիոնների լիգան: Այս տարի Նոու Կամպում Բարսայի 2 գոլից հետո բոլորս մտածում էինք, որ ամեն ինչ ավարտված է: Բայց Ռամիրեսի հիասքանչ գոլը փոխեց ամեն ինչ: Հետո բախտը մեզ ժպտաց. Մեսին չիրացրեց 11 մետրանոցը: Իսկ այդ խաղի ամենաերջանիկ պահը իմ գոլն էր, որը երբեք չեմ մոռանա:
ՉելսիTV- Հանգստությունը այն պահին, երբ դու անցար Վալդեսին և գոլի հեղինակ դարձար վարակեց բոլորիս: Բարսելոնան հենց առաջնության սկզբից ֆավորիտն էր, նրանց հանդեպ հաղթանակը վստահություն տվեց թիմին:
Տորրես- Համաձայն եմ, մենք շատ էինք աշխատել և արժանի էինք հաղթողի կոչմանը: Եզրափակչում ամեն ինչ մեր դեմ էր: Բայց մենք ապացուցեցինք, որ ուժեղ թիմ ենք և ավելի շատ ենք ցանկանում հաղթել ՉԼ-ն, քան Բավարիան:
Չելսի TV- Որքա՞ն բարդ էր եզրափակչում խաղալ Բավարիայի դեմ իրենց դաշտում:
Տորրես- Դե, կարծում եմ եզրափակիչը մնում է եզրափակիչ`անկախ այն բանից դու տանն ես խաղում, թե դրսում: Բայց դրսում էլ մթնոլորտը շատ լավն էր: Չելսիի բազմաթիվ երկրպագուներ էին եկել մեզ աջակցելու: Եվ մենք նրանց անսահման ուրախության պահեր պարգևեցինք:
Չելսի TV - Սկզբում Մեսսին վրիպեց 11 մետրանոցը, հետո Ռոբբենը: Բախտը շարունակ ժպտում էր մեզ:
Տորրես- Այո: Այս անգամ բախտը մեր կողմից էր: Շատ լավ եմ հիշում: 82-րդ րոպեին մենք գոլ ընդունեցինք սեփական դարպասը, բայց Դրոգբան քիչ անց հավասարացրեց հաշիվը` կրկին հույս պարգևելով բոլորիս: Հետո Ռոբբենը վրիպեց 11 մետրանոցից: Ամեն ինչ հասավ հետխաղյա 11 մետանոցներին: Սկզբում Մատան վրիպեց, բայց մենք գիտեինք, որ ինչ էլ պատահի, մենք պարտավոր էինք հաղթել, դա մեր օրն էր: Մենք շատ էինք խոսել խաղից առաջ: Գիտակցում էինք, որ կաող ենք Չելսիի պատմությունը կերտել:
Չելսի TV-Ինչ տպավորություններ ունես այդ օրվանից , երբ երկրպագուների հետ տոնում էիք հաղթանակը:
Տորրես- Դա ֆանտասիկ էր, բոլորը եկել էին մեզ հետ կիսելու հաղթանակի բերկրանքը: Այս տարի ցանկանում եմ նրանց ավելի շատ տիտղոսներ պարգևել: Նրանք արժանի են դրան:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Fernando9Torres.Do.Am-ին: 2-րդ մասը վաղը:
Տարածել լուրը`