Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 25 » Ֆերնանդո Տորես. վերածնվում եմ

Ֆերնանդո Տորես. վերածնվում եմ


Մինչ իսպանական մամուլն անդադար քննադատում է Լիոնել Մեսիին, անգլիական պարբերականներն առանց վերապահումների դրվատանքի խոսքեր են շռայլում Ֆերնանդո Տորեսի հասցեին։

Մասնավորապես, բրիտանական The Sun-ը գրում է, որ հիմնական ժամանակի վերջին րոպեին Ֆերնանդո Տորեսի խփած գոլի շնորհիվ Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալու՝ Լոնդոնի «Չելսիի» հավակնություններն ավելի ծանրակշիռ դարձան։

Խաղից հետո արած մեկնաբանությունում իսպանացին խոստովանեց, որ Վալդեսի դեմ մեն-մենակ դուրս գալու հույս չուներ։ Տորեսը նշել է, որ «Չելսիի» միակ շանսը հակագրոհն  էր, բայց իր համար շատ բարդ էր, քանի որ փաստացի կատարում էր պաշտպանի գործողություններ։

«Ես դարձյալ գնդակ խփեցի «Բարսելոնային»։ Ես լավ տպավորություններ ունեի կատալոնացիների հետ խաղից։ Բայց այս մեկը կհիշեմ ամբողջ կյանքում։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է։ Բայց մենք հիմա ունենք հաղթող դառնալու երկրորդ շանսը։ Այն պետք է օգտագործել», - ասել է Տորեսը։

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15