Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 13 » Ֆերեիրան լքում է «Չելսին»
Ֆերեիրան լքում է «Չելսին»
Լոնդոնի «Չելսիի» վետերան Պաուլու Ֆերեիրան ամռանը կլքի «Ազնվականներին» և կտեղափոխվի MLS լիգայի ակումբներից մեկը, հայտնում է talkSPORT-ը:Ֆերեիրաին «Չելսի» էր բերել Ժոզե Մոուրինյոն 2004 թ., երբ նա «Պորտուի» լավագույն պաշտպաններից մեկն էր: Պաուլուն կարևոր դեր խաղաց Ռոման Աբրամովիչի թիմում, սակայն վերջին մի քանի տարիներին նա պահեստայինների նստարանին էր մնում: Ֆերեիրայի վերջին հաջողակ մրցաշրջաննը եղել է 2008/09-ը, երբ նա անցկացրեց 27 հանդիպում:
Ֆուտբոլիստի գործակալը ասել է, որ նա չի ցանկանում վերադառնալ հայրենիք և կտեղափոխվի MLS լիգան ներկայացնող թիմերից մեկը: Սակայն բացառված չէ, որ Ֆերեիրան կարող է հայտնվել նաև Քաթարում:
Տարածել լուրը`