Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 6 » Ֆալկաոյի փոխարինումը Տորրեսո՞վ
Ֆալկաոյի փոխարինումը Տորրեսո՞վ
«Ատլետիկո Մադրիդը» պատրաստ է բաց թողնել Ռադամել Ֆալկաոյին, եթե «Չելսին» նրա փոխարեն տա Ֆերնանդո Տորրեսին, հայտնում է Daily Star-ը:Ռոման Աբրամովիչը երկար ժամանակ է, ինչ աչք է դրել Ֆալկաոյի վրա, և բազմաթիվ պարբերականներ հայտնում են, որ նպատակը մեկն է` Ռադամել Ֆալկաոն: «Ատլետիկոյի» հարձակվողով հետաքրքրվում են նաև «ՊՍԺ»-ն և «Մանչեսթեր Սիթին»: Բայց եթե «Չելսին» գործարքի մեջ ներառի նաև Ֆերնանդո Տորրեսին, Ֆալկաոյի տեղափոխության շանսերը զգալիորեն կաճեն:
Հիշեցնենք, որ Տորրեսի կարիեռան սկսվել է հենց Իսպանիայում, և նա «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 214 հանդիպում` դառնալով 82 գոլի հեղինակ:
Տարածել լուրը`