Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 13 » Ֆալկաոյի համար պահանջում են 60 մլն եվրո

Ֆալկաոյի համար պահանջում են 60 մլն եվրո


Ռադամել Ֆալկաոյին կթույլատրվի լքել Մադրիդի «Ատլետիկոն», եթե նրա համար վճարեն 48 մլն ֆունտ ստեռլինգ (60 մլն եվրո):

Անցած մրցաշրջանում Ֆալկաոն դարձավ 36 գոլի հեղինակ և եթե «Ատլետիկոյին» հաջողվի վաճառել նրան, ապա ակումբը կկարողանա մարել բոլոր պարտքերը:

Կոլուբիացի հարձակվողին ձեռք բերելու համար հիմնական հավակնորդներն են Անգլիային «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»:

Բրիտանական որոշ պարբերականներ հայտնում են, որ հենց այս երկու ակումբները կարող են պայքարել Ֆալկաոյի համար:

«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր տնօրեն Խիլ Մարինան ասել է. «Ռադամելի վաճառքը կլուծեր մեր բոլոր ֆինանսական խնդիրները:

Բայց ես վստահությամբ կարող եմ ասել, որ նա չի լքի «Ատլետիկոն» մինչև մրցաշրջանի ավարտը:»



  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15