Գլխավոր էջ » 2015 Հունվար 10 » Ֆաբրեգասը. Որոշեցի լինել եսասեր, մտածել իմ մասին
Ֆաբրեգասը. Որոշեցի լինել եսասեր, մտածել իմ մասին
«Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ չի զղջում 2014 թվականի ամռանը «Չելսի» տեղափոխվելու համար: Իսպանացի ֆուտբոլիստը պատմել է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարողացել է արագ համոզել նրան «ազնվականների» շարքերը համալրելու հարցում:
«Դեռ մի քանի ամիս առաջ ես ինձ չէի պատկերացնի «Չելսիում»` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ իմ անցյալը կապված է «Արսենալի» հետ: Սակայն ֆուտբոլում չի կարելի ասել «երբեք»: Ինձ համար բարդ էր այդ քայլին դիմելը. ես որոշեցի լինել եսասեր և մտածել իմ մասին: Զրուցեցի Մոուրինյոյի հետ և 10 րոպեում որոշում կայացրի: Նա հիանալի ընդունեց ինձ, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան վստահության համար»,-Ֆաբրեգասի խոսքը մեջբերված է «Onda Cero»-ից:
sport.times.am
Տարածել լուրը`