Գլխավոր էջ » 2015 Փետրվար 17 » Ֆաբրեգասը մրսածության պատճառով հնարավոր է բաց թողնի ՊՍԺ-ի դեմ խաղը
Ֆաբրեգասը մրսածության պատճառով հնարավոր է բաց թողնի ՊՍԺ-ի դեմ խաղը
Լոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարող է մրսածության պատճառով բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ հանդիպումը: Այդ մասին հաղորդում է The Mirror-ը:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքով՝ իսպանացու մասնակցության հարցը պարզ կդառնա հանդիպումից անմիջապես առաջ:
-«Չելսին» Ֆաբրեգասի հետ եւ առանց նրա՝ տարբեր թիմեր են: Ոչ ավելի լավ է, ոչ ավելի վատ, պարզապես տարբեր: Նրա բացակայության ժամանակ ավելի քիչ ենք վերահսկում գնդակը, սակայն դա չի նշանակում, որ ավելի քիչ ենք վերահսկում խաղը կամ դառնում անկազմակերպ,- ասել է պորտուգալացի մասնագետը:
armsport.am
Տարածել լուրը`