Գլխավոր էջ » 2015 Մարտ 16 » Երկրպագուները սուլել են Սեսկ Ֆաբրեգասին
Երկրպագուները սուլել են Սեսկ Ֆաբրեգասին
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որդին` Ժոզե Մարիո Մոուրինյոն քննադատել է լոնդոնյան թիմի երկրպագուներին, ովքեր Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի` «Սաութհեմփթոնի» (1:1) հետ խաղի ընթացքում սուլել են Սեսկ Ֆաբրեգասին:
«Կիրակի օրվա խաղի համար ինչու՞ են բոլորն ատում Ֆաբրեգասին և քննադատում նրան: Ամբողջ թիմն է մեղավոր: Գուցե Սեսկը չխաղաց այնպես, ինչպես նրանից ակնկալում էին, բայց նա շարունակում էր պայքարել, նա կամք ցույց տվեց:
Ես տեսել եմ «Չելսիի» վատ երկրպագուների, սակայն կիրակի օրն ամեն ինչ շատ ավելի վատ էր: Երկրպագուները սուլում էին Ֆաբրեգասին. մեր երկրպագուներն ամոթալի արարք են թույլ տվել»,-գրել է կրտսեր Մոուրինյոն «Instagram»-ի իր էջում:
sport.times.am
Տարածել լուրը`