Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 5 » Էշլի Քոուլը «Չելսին» լքելու սահմանին է

Էշլի Քոուլը «Չելսին» լքելու սահմանին է


Ինչպես հայտնում է Daily Star-ը, «Չելսիի» ղեկավարությունը չի պատրաստվում երկարաձգել Էշլի Քոուլի հետ պայմանագիրը, այն բանի համար, որ անգլիացին շատ մեծ աշխատավարձ է պահանջում:

Էշլին ցանկանում է ստանալ 200 հազար ֆունտ ստեռլինգ շաբաթական աշխատավարձ, իսկ ակումբը չի ցանկանում այդքան մեծ գումար տալ այն ֆուտբոլիստին, ով արդեն 31 տարեկան է, սակայն «ազնվականները» չեն էլ ցանկանում կորցնել նրան:

Ստեղծված իրավիճակին հետևում է «Չելսիի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինիոն, ով հնարավորության դեպքում կփորձի ձեռք բերել Քոուլին:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15