Գլխավոր էջ » 2015 Հունվար 27 » Դրոգբան արժանացել է «FWA Tribute Award» մրցանակի
Դրոգբան արժանացել է «FWA Tribute Award» մրցանակի
«Չելսիի» հարձակվող Դիդյե Դրոգբան արժանացել է «FWA Tribute Award» ամենամյա պատվավոր մրցանակին, որը տրվում է Մեծ Բրիտանիայի ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի կողմից` ֆուտբոլում կատարած ներդրման համար:
«Այս մրցանակն ինձ համար յուրահատուկ է: Երբ առաջին անգամ եկա Անգլիա, անգամ չէի կարող մտածել, որ երբևէ կկանգնեմ այստեղ և կստանամ այս մրցանակը: Երբ ֆուտբոլիստները ժամանում են Անգլիա, նրանք վախենում են լրատվամիջոցներից: Մեծաթիվ հարցազրույցներից հետո ես հասկացա լրագրողներին, և մեր լավ հարաբերությունները սկսեցին հաճույք պատճառել ինձ»,-ասել է Դրոգբան պարգևատրման արարողության ժամանակ:
Հավելենք, որ 36-ամյա Դրոգբան առաջին աֆրիկացի ֆուտբոլիստն է, ով Անգլիայի Պրեմիեր լիգայում 100-ից ավելի գոլ է խփել:
sport.times.am
Տարածել լուրը`