Գլխավոր էջ » 2015 Մարտ 1 » Դրոգբա. Որդիս ցանկանում է խաղալ Անգլիայի հավաքականում
Դրոգբա. Որդիս ցանկանում է խաղալ Անգլիայի հավաքականում
«Չելսիի» հարձակվող Դիդյե Դրոգբայի 15-ամյա որդին` Այզեկ Դրոգբան, ով սովորում է լոնդոնյան ակումբի ակադեմիայում, ցանկանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ: Սակայն ի տարբերություն ավագ Դրոգբայի` Այզեկը ցանկանում է խաղալ ոչ թե Կոտ դ՛Իվուարի, այլ Անգլիայի հավաքականում:
-Մի անգամ որդուս հարցրեցի, թե ո՞ր հավաքականն է նախընտրում: Նա ծնվել է Ֆրանսիայում, բայց ասաց, որ չի ցանկանում հանդես գալ ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ Կոտ դ՛Իվուարի հավաքականում: Նա ուզում է խաղալ միայն Անգլիայի հավաքականում:
Երբ ես խաղում էի Չինաստանում, երեխաներիս հարցնում էի` ցանկանու՞մ են ապրել այստեղ, բայց նրանք ասում էին, որ ինձ մոտ կգան միայն հանգստյան օրերին,-ասել է Դրոգբան «Sports Illustrated»-ին տված հարցազրույցում:
sport.times.am
Տարածել լուրը`