Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 17 » Դրոգբա. "Բարսելոնայի" հետ հնարավորությւնները 50/50 են

Դրոգբա. "Բարսելոնայի" հետ հնարավորությւնները 50/50 են


Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիդիե Դրոգբան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպմանը:

- Նախորդ մրցաշրջանը մեզ համար վատ ստացվեց, մենք ոչինչ չկարողացանք նվաճել: Հուսով եմ, այս տարի այլ կլինի: Ես ցանկանում եմ «Չելսիի» հետ միասին տիտղոսներ նվաճել:

«Բարսելոնայի» դեմ վերջին խաղից հետո տհաճ հիշողություններ կան, բայց այժմ մեր հնարավորությունները կգնահատեմ 50-50-ի: Էական չէ, որ ասում են «Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմն է, իսկ Մեսսին` լավագույն ֆուտբոլիստը:

Երկու խաղ ունենք, ամեն ինչ էլ հնարավոր է: Մեր վերջին հանդիպումից հետո շատ ջրեր են հոսել: Բայց հաղթելու ցանկությունը մնացել է: Մեզ բարդ հանդիպումներ են սպասվում, բայց մենք պատրաստ ենք,- կոտդիվուարցու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15