Գլխավոր էջ » 2015 Հունվար 29 » Դիեգո Կոստան կարող է որակազրկվել 3 խաղով
Դիեգո Կոստան կարող է որակազրկվել 3 խաղով
Անգլիայի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեի ուշադրության կենտրոնում է Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստայի գործողությունները «Լիվերպուլ»-ի հետ խաղում: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
Դրվագներից մեկում նա տրորել թ Էմրե Ջանի ոտքը, որը մրցավարների ուշադրությունից վրիպել է: Այնուհետև նա նույն տրորել է Մարտին Շկրտելի ոտքը: Բացի այդ, հարձակվողը քաշքշուկի բռնվեց Սթիվեն Ջերարդի հետ:
Եթե հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը խոստովանի, որ ուշադիր չի եղել վերոգրյալ դրվագներում, ԱՖՄ-ն իրավունք կստանա 3 խաղով որակազրկել Կոստային ու վերջինս ստիպված կլինի բաց թողնել «Մանչեսթեր Սիթի»-ի, «Ասթոն Վիլա»-ի ու «Էվերթոն»-ի հետ խաղերը:
1in.am
Տարածել լուրը`