Գլխավոր էջ » 2015 Ապրիլ 4 » Դիեգո Կոստան կարող է մասնակցել «Սթոք Սիթի»-ի դեմ հանդիպմանը
Դիեգո Կոստան կարող է մասնակցել «Սթոք Սիթի»-ի դեմ հանդիպմանը
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի հարձակվող Դիեգո Կոստան ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել «Սթոք Սիթի»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է sportsmole.co.uk-ը:
«Կոստան սկսել է մարզվել թիմի ընդհանուր խմբում: Նա առողջական խնդիր չունի: Չգիտեմ, թե արդյո՞ք նա կկարողանա մասնակցել «Սթոք Սիթի»-ի դեմ խաղին մեկնարկային րոպեներից, սակայն վստահ եմ, որ նա պատրաստ կլինի այդ խաղին:
Ինչ վերաբերում է Միկելին, ապա նրան հանգիստ է տրվել, չնայած, որ նա մարզվում է ընդհանուր խմբում»,- հայտարարել է պորտուգալացի մարզիչը:
1in.am
Տարածել լուրը`