Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 5 » Դիեգո Կոստա՞ն. երբեմն բժիշկները ստիպված են ռիսկի դիմել. Մոուրինյո

Դիեգո Կոստա՞ն. երբեմն բժիշկները ստիպված են ռիսկի դիմել. Մոուրինյո


Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Սթոք Սիթի»-ի դեմ խաղում հաղթանակ տանելուց հետո Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է հարձակվող Դիեգո Կոստայի մասին, ում ստիպված էր փոխարինել վնասվածքի պատճառով: Մասնագետը հույս է հայտնել, որ հարձակվողը դեռ կարող է խաղալ ընթացիկ մրցաշրջանում:

«Անցկացրել էինք անհրաժեշտ բոլոր թեստերն ու հետազոտությունները: Երկու օր Դիեգոն մարզվել է թիմի հետ: Բժշկական շտաբն ու ինքը` Դիեգոն վստահ էին, որ նա կարող է դուրս գալ խաղադաշտ: Ես, որպես մարզիչ, հաճախ եմ ստիպված լինում ռիսկի դիմել: Մեր բժիշկները նույնպես երբեմն ստիպված են ռիսկի դիմել:

Չեմ կարող աշխատել չարդարացված զգույշություն ցուցաբերող շտաբի հետ: Չեմ կարող աշխատել նաև ռիսկի չդիմող մարդկանց հետ: Մենք գերազանց բժիշկներ ունենք: Այն, ինչ կատարվեց, ֆուտբոլի մի մասն է:

Դեռ վաղ է խոսել այն մասին, թե որքան ժամանակով է շարքից դուրս մնացել Դիեգոն: Այժմ նա պետք է հանգստանա երկու օր, ապա դարձյալ հետազոտություններ անցնի: Վստահ եմ, որ երկու շաբաթ նա դուրս չի գա խաղադաշտ: Մինչև մրցաշրջանի ավարտը մենք 8 հանդիպում ենք անցկացնելու: Դիեգոն դեռ կհասցնի օգնել մեզ»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15