Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 22 » Դիդյե Դրոգբա. Ես հեռանում եմ Չելսիից

Դիդյե Դրոգբա. Ես հեռանում եմ Չելսիից


2222
«Ես և Չելսի՞ն: Հաջորդ մրցաշրջանում մենք միասին չենք լինի. ես հեռանալու որոշում եմ կայացրել: 

Ցանկանում էի այդ մասին հայտնել խաղընկերներիս, բայց նրանք ինձ ստիպեցին, որ լռեմ:

3 տարի է անցել այն պահից, երբ ես առաջին անգամ հայտարարեցի, որ ցանկանում եմ ակումբս փոխել: Ինձ համար չափազանց բարդ էր գիտակցել ու ընդունել, որ իմ պատմությունն այս ակումբում ավարտված է:

Չեմ ցանկանում նստել պահեստայինների նստարանին ու տեսնել` ինչպես է նոր թիմ կառուցվում: Ես ինձ նախապատրաստել եմ անհայտ ուղղությամբ թռիչքի: Այսպես կսկսվեն իմ նոր արկածները»

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 34-ամյա իվուարցին ընդունել է չինական «Շանհայ Շենհուա» ակումբի առաջարկությունը, որի մարզիչներից մեկը «կապույտների» նախկին հարձակվող Նիկոլա Անելկան է:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15