Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 1 » Դիդիե Դրոգբան` «Չելսիի» պատմության լավագույն ֆուտբոլիստ

Դիդիե Դրոգբան` «Չելսիի» պատմության լավագույն ֆուտբոլիստ


«Չելսիի» պաշտոնական ամսագրի անցկացրած քվեարկությունով Դիդիե Դրոգբան ճանաչվել է «Ազնվականների» պատմության լավագույն ֆուտբոլիստ:

Նա կարողացավ շրջանցել «Չելսիի» լեգենդներին` Ֆրենկ Լեմպարդին, Ջանֆրանկո Ձոլային, Դենիս Ուայսին, Ջոն Թերիին, Պիտեր Օսգոդին և ուրիշներին:

Նա այս տարի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում կարողացավ վերջին րոպեներին խփել պատասխան գնդակը և անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածաշարի վերջին հարվածը:

Նշենք, որ «Չելսիի» լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում կայն նաև Սալամոն Կալուն, Ֆերնանդո Տորրեսը և Ֆլորան Մալուդան, իսկ Միխայել Բալակը շրջանցեց Էշլի Քոուլին և Քլոդ Մակելելեին:

Մրցանակը ստանալուց հետ Դրոգբան Թվիթթերի իր էջում գրել է.
«Շնորհակալ եմ բոլորիցդ, ով ինձ համար քվեարկել է, ես հպարտ եմ դրանով, ինչպես նաև հպարտ եմ, որ ինձնաից առաջ և հետո ակումբում հանդես են եկել այսպիսի մեծագույն ֆուտբոլիստներ:

Երբ ես տեղափոխվեցի «Չելսի», ցանկանում էի ինչ-որ բանով ներդրում ունենայի իմ նոր ակումբի պատմության մեջ: Ես չգիտեի, որ ամեն ինչ այսպես կդասավորվի: Ես հիանում եմ այս մրցանակով:»

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15