Գլխավոր էջ » 2012 Հունիս 7 » Դի Մատտեոն շատ մոտ է Չելսին գլխավորելուն
Դի Մատտեոն շատ մոտ է Չելսին գլխավորելուն
Ռոման Աբրամովիչը Դի Մատտեոին ֆավորիտ է համարում Չելսիի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու հավակնորդների մեջ, այն բանից հետո, երբ նրան չհաջողվեց համոզել Պեպ Գվարդիոլային տեղափոխվել Լոնդոն: Իսպանացին չի ուզում ընդհատել իր արձակուրդը:
Դի Մատտեոի հետ պայմանագիր կնքած չէ, և մինչև հիմա այհայտ է, թե ինչ պայմանագիր կառաջարկի ակումբն այն մարդուն, ով Չելսիին հասցրեց անհավատալի հաջողությունների անցած մրցաշրջանում: Դի Մատտեոին անհանգստացնում է այն փաստը, որ ակումբում տեղ են պահում Գվարդիոլայի համար: Նաև նա կարող է կարիեռան շարունակել Իտալիայում:
Չելսիի խաղացողները կողմ են, որ Դի Մատտեոն մնա գլխավոր մարզչի պաշտոնում: Նրանք իրենց կարծիքն են հայտնել Մյունխենի եզրափակչից հետո:
Տարածել լուրը`