Գլխավոր էջ » 2012 Հուլիս 13 » Դի Մատտեոն կրկին հաղթեց Բոաշին
Դի Մատտեոն կրկին հաղթեց Բոաշին
Լոնդոնի «Չելսին» հաղթեց պայքարը «Տոտտենհեմի» հետ` բրազիլացի կիսապաշտպան Օսկարի համար, հայտնում է Goal.com:«Ազնվականները» կարողացան ավարտին հասցնել բանակցությունները «Ինտերնասիոնալի» հետ և հիմա զբաղված են Օսկարի հետ անձնական պայմանագրի կնքումով:
Հիշեցնենք, որ «Տոտտենհեմը» նույնպես հետաքրքրված էր Օսկարի ծառայություններով, սակայն նրանք չկարողացան վճարել «Ինտերնասիոնալի» պահանջած գումարը:
Goal.com-ը պատրաստել է մի շատ հետաքրքրաշարժ նկար, որը վերաբերվում է այն թեմային, որ Ռոբերտո Դի Մատտեոն կրկին հաղթեց պայքարը Անդրե Վիլլաշ-Բոաշի հետ:

Տարածել լուրը`