Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 21 » Դի Մատտեոն ցանկանում է իրեն օգնական վերցնել Դեսայնիին

Դի Մատտեոն ցանկանում է իրեն օգնական վերցնել Դեսայնիին


Մարսել Դեսայնին, ում մի քանի օր առաջ հրավիրել էին  Սուոնսիի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու, կարող է անցնել Ռոբերտո Դի Մատտեոի մարզչական անձնակազմ Չելսիում:

Չելսիի հետ հաղթելով Անգլիայի Գավաթն ու Չեմպիոնների Լիգան Դի Մատտեոն ակումբի հետ կնքեց 2-ամյա պայմանագիր:

Հիմա Դի Մատտեոն ոչ միայն կարող է հրավիրել խաղացողների, այն նաև ձևափոխել մարզչական անձնակազմը: Սպասվում է, որ օգնականներ Էդդի Նյուտոնն ու Սթիվ Հոլլանդը կմնան իրենց տեղերում, բայց Դի Մատտեոն ցանկանում է, որ իրեն օգնի Մարսել Դեսաինի, հայտնում է Goal.com-ը:

Դի Մատտեոն ու Դեսայնին միասին հանդես են եկել Չելսիում 1998-2002 թվականներին: 2006 թվականին Դեսայնին ավարտել է ֆուտբոլիստի կարիեռան և հենց այդ պահին UEFA-ի կողմից ստացել է  մարզչի լիցենզիա: Համաձայն խոսակցությունների բացի Սուոնսիից ֆրանսիացին 3 անգամ հրաժարվել է դառնալ Գանայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15