Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 24 » Դի Մատտեո. «Խաղացողները թերագնահատեցին մրցակցին»

Դի Մատտեո. «Խաղացողները թերագնահատեցին մրցակցին»


Ռոբերտո Դի Մատտեոն վստահ է, որ իր թիմի ֆուտբոլիստները թերագնահատեցին մրցակցին և այդ պատճառով էլ պարտվեցին:

«Խաղից առաջ ես ևս մեկ անգամ հիշեցրեցի տղաներին, որ «Շախտյորը» շատ ուժեղ ակումբ է: Միշտ դժվար է խաղալ ռուսական և ուկրաինական ակումբների դեմ: Նրանք զարմանալի արդյունքներ են ցույց տալիս: Դրա համար Ուկրաինան իրեն դասում է Եվրոպայի լավ երկրների շարքում: Երկրպագուները ամբողջ խաղի ընթացքում իրենց թիմին առաջ էին մղում: Հավանաբար, դա լավ արդյունք է, քանի որ «Չելսիի» ֆուտբոլիստները վատ չէին իրենց նկատմամբ: Խոսքը գնում է մրցակցին թերագնահատելու մասին, դրանում մեղավոր է մարզիչը, քանի որ չի կարողացել կարգավորել թիմին, այնպես որ ես մեղքն իմ վրա եմ վերցնում: 

Իմ և խաղացողների միջև անպայման կլինի խոսակցություն, որտեղ կրկին կխոսենք հոգեբանության և մրցակցի նկատմամբ հարգանքի մասին: Մենք փորձում էինք չեզոքացնել Վիլլիանին, այդ պատճառով էլ Ռամիրեսը տեղափոխվում էր աջ: Մեր բոլոր պլանները խառնվեցին Լեմպարդի վնասվածքի պատճառով: Պետք է շնորհակալ լինել Պետր Չեխից, ում շնորհիվ մենք խաղադաշտը չթողեցինք ջախջախիչ հաշվով: Հիմա ամբողջ թիմը անհամբերությամբ սպասում է պատասխան խաղին, որպեսզի ռեվանշ վերցնի:»-ասել է Դի Մատտեոն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15