Գլխավոր էջ » 2012 Հոկտեմբեր 1 » Դի Մատտեո. «Սա դեռ չեմպիոնության հայտ չէ»
Դի Մատտեո. «Սա դեռ չեմպիոնության հայտ չէ»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատտեոն ասել է, որ պետք չէ շտապել և ֆուտբոլիստների գլխին թագ դնել:«Իհարկե, սա լավ մեկնարկ է, բայց պետք չէ շտապել: Սա դեռ չեմպիոնության հայտ չէ: Երբ առաջնության ավարտին մնա նվազագույնը 2 խաղ, դուք կարող եք քննարկել այդ թեման:
Ֆուտբոլիստները կարող են ժամանակից շուտ իրենց գլխին թագ դնել, սակայն դա բացասաբար կանդրադառնա նրանց մարզավիճակի վրա: Գլխավորը, որ հաջող առաջնության համար մենք լավ հիմք ենք դրել, մնում է չքանդել այն:»-ասել է Դի ատտեոն:
Տարածել լուրը`