Գլխավոր էջ » 2012 Մայիս 12 » Դի Մատտեո. Հավատս Տորրեսի հանդեպ, լիովին պահպանվել է
Դի Մատտեո. Հավատս Տորրեսի հանդեպ, լիովին պահպանվել է
Չելսիի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտո Դի Մատտեոն խոստովանել է, որ այն բանը, որ Տորրեսը Լիվերպուլի և Նյուքասլի դարպասները չգրավեց դա իրեն չի անհանգստացնում:«Հիմա Նանդոն հիանալի մարզավիճակում է և դրանում համոզված են բոլորը: Տորրեսը դիտարժան ֆուտբոլ է ցուցադրում և իր գործողություններով շատ է օգնում թիմին: Տորրեսը Նյուքասլի դեմ հանդիպման ժամանակ հիանալի խաղ ցույց տվեց, որոշ դրվագներում նաև գործելով տեխնիկապես բավական լավ: Իսկ Լիերպուլի դեմ խաղում ես մեկնարկային կազմում չէի մցրել այն ֆուտբոլիստներին, ովքեր որ կարող էին Տորրեսին նպաստավոր դիրքեր դուրս բերել, որտեղիցել Էլ Նինոն չէր վրիպի»-ասել է Դի Մատտեոն:
Տարածել լուրը`