Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 4 » Դի Մատտեո. «Ես գոհ եմ իմ թիմի խաղից»

Դի Մատտեո. «Ես գոհ եմ իմ թիմի խաղից»


Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատտեոն ասել է, որ գոհ է մնացել ամերիկյան շրջագայության ժամանակ իր թիմի ցույց տված խաղից:

«Չելսիի» ամբողջ անձնակազմը վերադարձել է Ամերիկայից և արդեն մեկ շաբաթ է, ինչ Լոնդոնում է:

«Ես մտածում եմ, որ այս շաբաթը լավն էր, վերջապես վերադարձանք Լոնդոն և փոխեցինք մեր ժամային գոտին:

Այս շաբաթը լի էր տքնաջան աշխատանքներով: Մենք լիովին վերականգնվել ենք` մեզ համար դժվար ամերիկյան շրջագայությունից:

Ընկերական խաղերը շատ կարևոր են թիմի համար: Ես լավ հակամարտություն եմ սպասում մեր մրցակիցներից: Հիմա պետք է վերազինել թիմին, ինչը նշանակում է, որ փոփոխությունները այնքան շատ չեն լինի, որքան ընկերական խաղերի ժամանակ:»-Դի Մատտեոին մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15