Գլխավոր էջ » 2012 Մարտ 14 » Դի Մատեո. Տորեսը հոգեբանական խնդիրներ ունի
Դի Մատեո. Տորեսը հոգեբանական խնդիրներ ունի
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար իտալացի Ռոբերտո դի Մատեոն, ասել է, որ դեռ շարունակում է վստահել թիմի հարձակվող Ֆերնանդո Տորեսին:
«Ֆերնանդոն հոգեբանական խնդիրներ ունի, որոնց լուծումները միայն ինքը գիտի: Իհարկե ես միշտ պատրաստ եմ օգնել նրան:
Ամեն ինչ Նանդոյի ձեռքերում է: Նա պետք է մոռանա այն գումարի մասին, որի շնորհիվ ինքը հայտնվել է «Չելսիում» և մտածի միայն հաջող խաղի մասին: Կարևոր չէ, որ Տորեսը շատ գնդակներ խփի, կարևորը լավ խաղալն ու թիմին օգուտ բերելն է»,- ասել է դի Մատեոն Goal.com-ին:
Տարածել լուրը`