Գլխավոր էջ » 2012 Ապրիլ 18 » Դի Մատեո. Պաշտպանվելով խաղալն ինքնասպանություն է
Դի Մատեո. Պաշտպանվելով խաղալն ինքնասպանություն է
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Բարսելոնայի» հետ առաջին հանդիպումից առաջ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն կարծիք է հայտնել առաջիկա խաղի վերաբերյալ:
«Ես չեմ համաձայնվի Ֆաբրեգասի հետ, թե «Չելսին» միայն պաշտպանական ֆուտբոլ է խաղում: Իհարկե, իմ թիմը խաղադաշտ դուրս կգա՝ հիշելով 2009-ի ցավալի հանդիպումը: Չնայած, այդ օրը անգլիական ակումբն ավելի արժանի էր եզրափակիչ դուրս գալուն: Մենք հիանալի հասկանում ենք, թե ինչի է ունակ մրցակիցը:
«Բարսելոնայի» հետ խաղում ես չեմ կարող ապավինել պաշտպանական մարտվարությանը, քանի որ դա ինքնասպանություն կլինի: Չպետք է նրանց թույլ տալ խաղալ իրենց ֆուտբոլը, այլապես մենք հրաժեշտ կտանք Չեմպիոնների լիգային»,- Դի Մատեոյի խոսքը մեջբերում է The Sun-ը:
Տարածել լուրը`