Գլխավոր էջ » 2012 Մարտ 20 » Դի Մատեո. Դավադրություն չեմ կազմակերպել Բոաշի դեմ
Դի Մատեո. Դավադրություն չեմ կազմակերպել Բոաշի դեմ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն պնդում է, որ դավադրություն չի կազմակերպել Անդրե Վիլաշ Բոաշի դեմ:
«Ես մեծ ինքնանվիրումով եմ աշխատել, և Անդրեն դա տեսել է», - հայտարարել է Դի Մատեոն:
«Ես դավադրություն չեմ կազմակերպել, նրա դեմ չեմ տրամադրել ֆուտբոլիստներին: Բոլոր որոշումները մենք միասին ենք կայացրել»:
«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ լիովին արժանի էի զբաղեցրածս պաշտոնին: Երջանիկ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել մարզել աշխարհի լավագույն թիմերից մեկը»:
«Նոր մասնագետները փոխարինում են այն մարզիչներին, որոնք չեն արդարացրել ղեկավարության սպասելիքները: Ֆուտբոլի համար դա նորմալ երևույթ է, այսպիսին են այս սպորտաձևի կանոնները»:
Տարածել լուրը`