Գլխավոր էջ » 2012 Ապրիլ 10 » Դի Մատեո. Ցավալի է, երբ բաց ես թողնում հաղթանակը
Դի Մատեո. Ցավալի է, երբ բաց ես թողնում հաղթանակը
«Վերջին մի քանի խաղերում մենք հաջող հանդես եկանք: Կարելի է ասել, օրինակելի խաղ ցուցադրեցինք: Իրականում, եթե ձեզ հաջողվում է խփել երկրորդ գոլը, մրցակցի հնարավորությունները զգալի նվազում են: Իսկ 1:0 հաշիվն անկայուն արդյունք է: Այդպես էլ եղավ. «Ֆուլհեմը» հավասարեցրեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսում մեզ ոչ մի կերպ չէր հաջողվում գրավել մրցակցի դարպասը: Միգուցե պետք էր ավելի մեծ ջանքեր գործադրել, ավելի շատ պահեր ստեղծել հակառակորդի դարպասի մոտ:
Ամենամեծ հիասթափությունն այն է պատճառում, որ մենք առջևում էինք և զգալի գերազանցում էինք մրցակցին: Իհարկե, մենք գիտեինք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում, բայց ամեն դեպքում հույս ունեինք հաղթել այս մրցավեճում:
Ինչ վերաբերում է 11 մետրանոցին, մրցավարը լավ դիրքում էր և տեսավ Կելիի խախտումը: Այս հարցում ամեն ինչ պարզ էր: Եղավ նաև մի պահ, երբ հրեցին Լեմպարդին: Բայց դա պատահում է, մի դեպքում դուք ստանում եք 11 մետրանոցի իրավունք, մեկ այլ դեպքում` ոչ:
Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայում տեղ ապահովելու համար մղվող պայքարին, ապա այն կշարունակվի մինչ վերջին խաղը: Պրեմիեր լիգան բարդ մրցաշար է, որտեղ պայքարում են ուժեղ ակումբներ: Մենք ունենք փորձառու թիմ և շատ լավ ֆուտբոլիստներ: Իմ կարծիքով, մենք դեռ կկարողանանք ուժեղացնել մեր խաղը:
Բոլոր թիմրն էլ որոշակի ճնշման տակ են և կարող են սխալներ թույլ տալ: Ես լավատեսորեն եմ տրամադրված», - Դի Մատեոյի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Տարածել լուրը`