Գլխավոր էջ » 2015 Մարտ 13 » Դավիդ Լուիս. Ես եւ Դիեգո Կոստան ընկերներ ենք
Դավիդ Լուիս. Ես եւ Դիեգո Կոստան ընկերներ ենք
Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը նշել է, որ չնայած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ` «Չելսիի» դեմ պատասխանում խաղում ունեցած վիճաբանության, շարունակում է ընկերական հարաբերությունները լոնդոնյան ակումբի հարձակվող Դիեգո Կոստայի հետ:
«Նման բաներ խաղադաշտում տեղի ունենում են: Դիեգո Կոստան զարմանալի ֆուտբոլիստ է: Երեկ իմ եւ նրա միջեւ շատ էր ուժային պայքար ծավալվում, բայց մենք ընկերներ ենք եւ խաղից հետո միասին ենք ժամանակն անցկացրել», - Դավիդ Լուիսի խոսքերն է փոխանցել Goal.com-ը:
armsport.am
Տարածել լուրը`