Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 12 » Ձոլան ցանկանում է վերադառնալ

Ձոլան ցանկանում է վերադառնալ


«Չելսիի» նախկին լեգենդար խաղացող, և «Ուոտֆորդի» ներկայիս գլխ. մարզիչ Ջանֆրանկո Ձոլան ասել է, որ կցանկանար մարզել «Չելսին»:
Նրա անցկացրած 7 տարիները «կապույտների» կազմում, մեծ սեր ու հարգանք են բերել նրան երկրպագուների կողմից:

Իսկ հիմա էլ նա իրեն փորձում է մարզչական գործում, սակայն ՊԼ-ում հանդես եկող «Վեստ Հեմի» հետ գործերն այնքան էլ լավ չընթացան, և հիմա նա գլխավորում է կարգով բավականին ցածր «Ուոտֆորդ» ակումբը: Սակայն նա ջանքեր չի խնայում, որպեսզի գլխավորի իր իսկ ցանկացած ակումբը, նույն ինքը` «Չելսին»:

«Բարեհաջող գլխավորել «Չելսին», և նրանց հետ հասնել հաջողությունների: Ահա սա է իմ նպատակը, և ես ջանք ու եռանդ չեմ խնայում իմ նպատակին հասնելու համար: Չգիտեմ կհաջողվի, թե ոչ, սակայն կարծում եմ, որ ունեմ այն որակները որոնք հետագայում թույլ կտան մարզել «Չելսին»:»
«Ես դեռ սովորելու շատ բան ունեմ, և այն ակումբը, որը հիմա մազրում եմ, կատարելագործմանս համար լավագույն վայրն է»,-իտալացու խոսքերն է մեջ բերում France Football-ը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15