Գլխավոր էջ » 2015 Փետրվար 20 » ՉԼ. ամենաշատը կանոնները խախտում են Ազարի նկատմամբ
ՉԼ. ամենաշատը կանոնները խախտում են Ազարի նկատմամբ
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի նկատմամբ կանոնները խախտել են 28 անգամ: Այս ցուցանիշով բելգիացի ֆուտբոլիստն առաջին հորիզոնականում է. տեղեկացնում է «Infostrada Sports»-ը:
Երկրորդ հորիզոնականում «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն է, ում նկատմամբ կանոնները խախտել են 21 անգամ: Երրորդ տեղում Նեյմարի հայրենակիցն է` «Զենիթի» բրազիլացի հարձակվող Հալկը, նրա նկատմամբ 18 անգամ են խախտում կատարել:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Պարի Սեն Ժերմեն»-«Չելսի» խաղի ընթացքում Էդեն Ազարի նկատմամբ 9 խախտում են կատարել: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի շրջանցել այս թեման:
-Ի՞նչ եք կարծում` ի՞նչ կլիներ Վերատիի հետ, եթե Ազարի փոխարեն այլ ֆուտբոլիստ լինել, ընկներ խոտածածկին և սկսեր ցավից գոռալ: Վերատիի բախտը բերեց, որ Էդենն այդպիսին չէ: Այսօր նրա նկատմամբ 9 անգամ խախտեցին կանոնները: Անգլիայի առաջնությունում ևս ամեն անգամ նույն պատկերն ենք տեսնում,-դժգոհել է Մոուրինյոն:
sport.times.am
Տարածել լուրը`