Գլխավոր էջ » 2012 Հոկտեմբեր 26 » Չեխ. «Պետք է ուշադիր հետևել Վան Պերսիին»
Չեխ. «Պետք է ուշադիր հետևել Վան Պերսիին»
Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Պեետր Չեխը նշել է, որ հաջորդ խաղը չի համարվում «պայքար տիտղոսի համար», նաև նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» ամենավտանգավոր ֆուտբոլիստին:«Դա ֆանտաստիկ խաղ կլինի: Երկուն տիտանների պատերազմ, հնարավոր է անգլիական ֆուտբոլի վերջին տարիների երկու ամենաուժեղ թիմերի: Դա իմ կարծիքն է: Ես չեմ կարող անվանել այս հանդիպումը «պայքար տիտղոսի համար»: Դեռ մրցաշրջանի կեսը չի անցել, այնպես որ շուտ է ինչ-որ ենթադրություններ անել:
Ինչ վերաբերվում է մեր մոտակա մրցակցին, ապա պետք է մեծ ուշադրություն դարձնել Ռոբին Վան Պերսիի վրա, որը իզուր չէ, որ համարվում է դարպասապահների վտանգ:»-հավելել է Չեխը:
Տարածել լուրը`