Գլխավոր էջ » 2012 Մարտ 14 » Չեխ. Նապոլիին հաղթելն իրատեսական է
Չեխ. Նապոլիին հաղթելն իրատեսական է
Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը պատմել է, թե ինչ ակնկալիքներ ունի «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ խաղից:
«2:0 հաշվով հաղթանակն իրատեսական է: Դա նվազագույն առաջադրանքն է, որը մեզ դուրս կբերի քառորդ եզրափակիչ: Իսկ եթե մենք գոլ բաց թողնենք, ստիպված կլինենք խփել երրորդ գնդակը, ինչը ընդամենը կտեղափոխի խաղը լրացուցիչ ժամանակ:
Ակնհայտ է, որ «Նապոլին» առավելությամբ է մեկնարկելու: Անկասկած, նրանք պաշտպանողական մարտավարություն են ընտրելու և շեշտը դնեն հակագրոհների վրա»,-հայտարարել է Չեխը:
Տարածել լուրը`