Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 15 » Չեմպիոնների Լիգա` Չելսին հաղթեց Նապոլիին

Չեմպիոնների Լիգա` Չելսին հաղթեց Նապոլիին


"Ստեմֆորդ Բրիջում" "Չելսին" անպայման պետք է հաղթեր "Նապոլիին"` չեզոքացնելով մրցակցի հարկի տակ երկու գնդակի տարբերությունը և պահպաներ ոչ միայն իր հեղինակությունը, այլև ողջ անգլիական ֆուտբոլի:

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դուրս գալու ճանապարհին առաջին քայլը կատարեց օրվա հոբելյարը` Դիդյե Դրոգբան, որը նշում էր իր ծննդյան օրը: Նա հիանալի կերպով եզրափակեց Ռամիրեսի փոխանցումը:

"Նապոլին" չէր պատրաստվում փակվել սեփական կիսադաշտում, սակայն գոլ խփելու ավելի ռեալ պահեր ուներ "Չելսին", բայց մինչ ընդմիջում նոր գոլ չարձանագրվեց: Նոր էր սկսվել երկրորդ կեսը, երբ Ջոն Թերին գլխի գեղեցիկ հարվածով կրկնապատկեց հաշիվը` 2:0: "Չելսին" իր գործն արեց և հերթը իտալացիներինն էր. շվեյցարացի լեգեոներ Ինլերը գեղեցիկ հարվածով խփեց իր թիմին այդքան անհրաժեշտ գոլը:

Բայց հանդիպման 75-րդ րոպեին կրկին փոխվեցին խաղաքարտերը, երբ Լեմպարդը հստակ իրացրեց 11 մետրանոցը և ընդհանուր դիմակայության հաշիվը հավասարվեց:

Հաղթողին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի վերջին րոպեին Դրոգբայի փոխանցումը շեշտակի հարվածով եզրափակեց Իվանովիչը: Ինչպես պարզվեց հետագայում դա հաղթական գոլն էր:



ՉԵԼՍԻ  -  ՆԱՊՈԼԻ`   4:1   լրացուցիչ ժամանակ, 3:1 (1:0)
1:0` Դիդյե Դրոգբա 29,  2:0` Ջոն Թերի 48,  2:1` Ինլեր 55,  3:1` Լեմպարդ 75,  4:1` Իվանովիչ 105:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15