Գլխավոր էջ » 2015 Փետրվար 27 » «Չելսին» պայմանագիր է կնքել ճապոնական ընկերության հետ
«Չելսին» պայմանագիր է կնքել ճապոնական ընկերության հետ
Լոնդոնի «Չելսին» մեքենաների անիվներ արտադրող ճապոնական Yokohama Rubber ընկերության հետ կնքել է 5 տարվա հովանավորչական պայմանագիր, հայտնում է ակումբի կայքը:
Անգլիական ակումբը ճապոնական ընկերությունից տարեկան կստանա 40 միլիոն ֆունտ: Այժմ «Չելսին» Samsung ընկերությունից տարեկան ստանում է 18 միլիոն ֆունտ: Գործարքը երկրորդ ամենաթանկն է Պրեմյեր լիգայում: Միայն «Մանչեսթեր Յունայթեդն» է հովանավորչական պայմանագրից ստանում ավելի մեծ գումար: Chevrolet ընկերությունը տարեկան մանչեսթերյան ակումբին վճարում է 53 միլիոն ֆունտ ստերլինգ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Չելսին» մոտ է Turkish Airlines-ի հետ պայմանագիր կնքելուն, սակայն գործարքը չի կայացել:
news.am
Տարածել լուրը`